Բաղաձայնական տեղաշարժ
Բաղաձայնական տեղաշարժ, բաղաձայնների տեղաշարժ, հնչյունափոխության տեսակ, մասնավորապես հնդեվրոպական նախալեզվի պայթական բաղաձայնների որոշակիորեն համակարգված փոփոխությունները ցեղակից լեզուների մի մասում, այդ թվում և հին հայերենում, ապա և՝ ետգրաբարյան հայերենի որոշակի վիճակներում, փուլերում[1]։
Տեղաշարժերը հանդես են գալիս աստիճանակարգությամբ՝ առաջին տեղաշարժ, երկրորդ տեղաշարժ և այլն։ Հնդեվրոպական պայթականների համակարգը եռաստիճան (եռաշարք) էր՝ շնչեղ ձայնեղներ-պարզ ձայնեղներ-խուլեր։ Որոշ հնդեվրոպաբաններ ընդունում են նաև 4-րդ՝ շնչեղ խուլերի բաղաձայնական աստիճանը։
Բաղաձայնների առաջին տեղաշարժ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև ներկայացված է հնդեվրոպական մի շարք լեզուներում պայթականների կանոնավորված փոփոխությունների ընդհանրացված համադրությունը։
հնդեվրոպական | սանսկր. | Հունարեն | գերման. | հայ. | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
*p | *t | *k(w) | p | t | k | p | t | k/p | f | þ | χ(w) | հ | թ | ք |
*b | *d | *g(w) | b | d | g | b | d | g/b | p | t | k(w) | պ | տ | կ |
*bh | *dh | *g(w) հ | bh | dh | gh | ph | th | kh/ph | b | d | g(w) | բ | դ | գ |
Բաղաձայնների երկրորդ տեղաշարժ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաղաձայնների երկրորդ տեղաշարժն արտահայտվում է այն անցումներով, որ կատարել են հինհայերենյան պայթականներն ու հպաշփականները ետգրաբարյան որևէ վիճակում։ Հայ բարբառագետներն այստեղ նոր աստիճանավորում են սահմանում՝ առաջին տեղաշարժ, երկրորդ տեղաշարժ, տեղաշարժ-տեղափոխություն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Զ. Պետրոսյան (1987). Հայերենագիտական բառարան. Երևան: «Հայաստան». էջ էջ 85.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական կոնսոնանտիզմը միջազգային լեզվաբանության գնահատմամբ, Ե., 1976,
- Աճառյան Հ., Հայ բարբառագիտություն, Մոսկվա-Նոր Նախիջևան, 1911,
- Գրիգորյան Ա. Վ., Հայ բարբառագիտության դասընթաց, Ե., 1957։
|